Ի՞նչ ենք թողնելու մեր զավակներին․
անդամահատված մի նոր պատմությու՞ն,
թե՞ հին պատմության նոր կրկնություն,
թե՞ օտարների գրպանում դրված՝
մաս-մաս վաճառվող մի նոր խեղճություն,
նոր անտերությու՞ն․․․
Ինչ որ բան մեզանում պակաս է,
մարվել է մեռոնը հավատքի,
ու, մինչդեռ սրբորեն պահել ենք
մերանը մեր ոգու ու կամքի,
մեր կաթը, կարծես թե, շաղել են
խառնածին ու օտար՝ տմարդի,
դե, մենք էլ, մեր ձեռքով, ինքնակամ,
տխմարին ընտրել ենք, ըստ կարգի։
Ցորենը Հայաստան է մտել ոչ թե Ադրբեջանից՝ հայ-ադրբեջանական սահմանով, այլ՝ Ղազախստանից Ադրբեջան, այնտեղից՝ Վրաստան, հետո նոր՝ Հայաստան:
Բացառված չէ, որ նախկինում ցանկացած ապրանք կարող էր որևէ երկրից մտնել Ադրբեջան, հետո՝ Վրաստան, այնուհետ՝ Հայաստան: Ընդամենը Ադրբեջան մտնելիս այն պիտի ձևակերպվեր որպես Վրաստանի համար նախատեսված բեռ...